|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ Սեզգին Թանրըքուլուն, Շաֆաք Փավեյը, Էնիս Բերբերօղլուն, նույն կուսակցությունից պատգամավորի հայ թեկնածու Սելինա Օզուզուն Դողանը նախընտրական շրջանում հանդիպել ու նախաճաշել են Թուրքիայի հայ, հույն և ասորի փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ:
Ըստ «Ակօս»-ի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ազգային փոքրամասնություններին հուզող հարցերը:
«Այսուհետ իմացեք, որ Անկարայում ձեր խնդիրներին մոտիկից հետևող մարդ կա: Շնորհակալ եմ բոլոր մասնակիցներին»,- ասել է Սելինա Դողանը:
Կուսակցության փոխնախագահ Շաֆաք Փավեյը հանդիպման ընթացքում ազգային փոքրամասնություններին խոստացել է քաղաքացիական հավասար իրավունքներ:
Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 7-ին: