|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երկու Կիպրոսների` ճանաչված հունական Կիպրոսի Հանրապետության եւ չճանաչված թուրքական Հյուսիսային Կիպրոսի նախագահները միասին խորհրդանշական զբոսանք են կատարել Նիկոսիայում` երկու երկրների սահմանագծով: Նիկոս Անաստասիադեսն ու Մուստաֆա Ակինջին ճանապարհին նաեւ միասին ճաշել են:
Այդպես երկու նախագահները որոշել են ընդգծել կողմերի հաշտեցման փոխադարձ ցանկությունը: Նշենք, որ խաղաղ բանակցությունները սկսվել են այս ամսվա սկզբից:
Այս զբոսանքն առաջին համատեղ ակցիան է 40 տարվա ընթացքում` այն բանից հետո, երբ 1974 թվականին կղզին զինված հակամարտության ընթացքում բաժանվեց երկու մասի: