|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր կառավարության նիստում, երբ փոխքաղաքապետ Կամո Արեյանը ներկայացնում էր որոշման նախագիծ, խնդրեց վարչապետից երկու օր ժամանակ տալ` նախագահի աշխատակազմի հետ որոշ խնդիրներ հստակեցնելու համար:
«Նախագահի աշխատակազմը չի մասնակցո՞ւմ էս նիստերին, նախանիստերին, թող այդ ժամանակ ասեն իրենց խնդիրները: Հիմա ամեն անգամ գալիս ենք էստեղ, երկու-երեք օր ժամանակ խնդրում, ինչի՞ ա սենց խնդիրներ առաջանում, պարո'ն Հարությունյան»,- կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին դիմեց վարչապետը:
Դավիթ Հարությունյանը նշեց, որ կոմիտեի ժամանակ որևէ խնդիր չկար:
«Հիմա գալիս եք նիստերի ժամանակ, ասում եք` երկու-երեք օր ժամանակ, որ ի՞նչ անեք»,- հարցրեց վարչապետը:
«Էլ չենք ասի»,- արձագանքեց Դավիթ Հարությունյանը: