|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հունիսի 7-ին Աբովյանում քաղաքապետի ընտրություններ են: Առաջադրված թեկնածուները վեցն են: Վեցն էլ ինքնաառաջադրվել են: Թեկնածուներից երկուսի անուն-ազգանունը, անգամ` հայրանունը համընկնում են՝ Հարությունյան Արթուր Գեղամի:
Նրանցից մեկը հանրությանը հայտնի է Պալաչ անունով, մյուսը նոր է ինքնաառաջադրվել, ամենայն հավանականությամբ` Պալաչի ընտրվելու մտադրությանը խանգարելու նպատակով:
Մյուս չորս թեկնածուներն են՝ Վահագն Գեւորգյան, Էդվին Թադեւոսյան, Կարապետ Իսրայելյան, Սամվել Հակոբյան: Նշենք, որ վերեւների համակրանքը վայելում է Վահագն Գեւորգյանը, ով էլ, ամենայն հավանականությամբ, կդառնա քաղաքապետ: