|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի Չորում քաղաքում օդորակիչով դագաղ են արտադրել:
Ըստ AA-ի՝ դագաղի գովազդը մեծ հետաքրքրություն է առաջացրել բնակչության շրջանում: Այն մեծ հավանության է արժանացել հատկապես երիտասարդների կողմից: Նրանցից մեկն անգամ հայտնել է իր կտակի մասին՝ «եթե մեռնեմ, ինձ սրանով կթաղեք»:
Նոր դագաղը հատկապես մեծ պահանջարկ ունի գյուղերում, ուր դիահերձարաններ չկան: Դրա գինը 1100-3000 լիրա է (200-500 հազար դրամ):




