|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վատիկանը պաշտոնապես ճանաչել է Պաղեստին պետությունը, հայտնում է Associated Press-ը: Դա պարզ է դառնում նոր պայմանագրով, որը դեռ չի ստորագրվել, որում, սակայն, հստակ ասվում է, որ Վատիկանը նախկին՝ Պաղեստինի ազատագրման կազմակերպության հետ դիվանագիտական հարաբերությունների փոխարեն նոր դիվանագիտական հարաբերություններ է հաստատում «Պաղեստին պետության հետ»:
Նշենք, որ ավելի վաղ Վատիկանը ողջունել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2012 թվականի որոշումը՝ Պաղեստինին ՄԱԿ-ում շնորհել դիտորդ-պետության կարգավիճակ: