|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
28-ամյա երիտասարդը նախ հայտարարել է, որ հացադուլ է սկսում, իսկ երեկոյան որոշել է ինքնասպանություն գործել. տեղեկացնում է «Փաստինֆո»-ն:
«Այդ նպատակով նա երեկոյան ժամը 21-ինգնացել է «Հաղթանակ» կամուրջ, բայց ոստիկանության աշխատակիցները կարողացել են կանխել երիտասարդի ինքնասպանությունը:
Հետո արդեն նա պատմել է, որ նման քայլի դիմելու պատճառն իր ունեցած պարտքերն են ու դրանց հետևանքով պարտատերերի իրականացրած ճնշումներն են: Երիտասարդն ասել է, որ իր ծանոթներ Արսենը, Հրոն և Անդոն իրեն պարբերաբար ծեծի են ենթարկել, նույնիսկ փակի տակ են պահել` իրենից գումար պահանջելով»,- գրում է կայքը:
Մանրամասն` սկզբնաղբյուրում