|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակից, թմրամիջոց պատրաստելու կասկածանքով, բերման են ենթարկել 1961 թ. ծնված Վռամ Ջ.-ին: Խուզարկությամբ նրա կիսաբաճկոնի ծոցագրպանից հայտնաբերվել է շագանակագույն զանգված և թղթե փաթեթ` բուսական գորշ գույնի զանգվածով:
Վռամ Ջ.-ն հայտնել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը կանեփի տերևներից և քիմիական լուծույթից պատրաստված թմրամիջոց է, որը պատրաստել է անձնական օգտագործման համար: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: