|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ Շուշիի ազատագրման և Երկրապահի օրվա առթիվ այցել էր Եռաբլուր:
Սեյրան Օհանյանը, անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությանը, նշեց. «Ցանկացած մեր մարտական ընկերոջ մասին մենք մտածում ենք, բայց, միևնույն ժամանակ, մենք ունենք կայացած պետություն, և եթե ինչ-որ ձերբակալություն եղել է, ուրեմն ինչ-որ խնդիրներ, թերություններ, խախտումներ կան: Հարցը պետք է տալ այն կազմակերպություններին, ովքեր նրան ձերբակալել են»:
Դիտարկմանը, թե, ըստ Մանվել Գրիգորյանի, Ժիրայր Սեֆիլյանը Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար չէ, նախարարը պատասխանեց, որ Սեֆիլյանը առանձնակի գնդի հրամանատարն է եղել: «Ժիրայր Սեֆիլյանը եղել է հրամանատար Շուշիում տեղակայված 77-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակում»,- ասաց Օհանյանը: