|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
2200 կմ Երևանից Մոսկվա: Հենց այդքան կիլոմետր է ոտքով հաղթահարել 76-ամյա Գրիշա Թեփոյանը` Մոսկվա հասնելու և Հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար:
Գրիշա պապին Մոսկվայում դիմավորել են հարազատները, ինչպես նաև հայկական սփյուռքի տասնյակ ներկայացուցիչներ՝ երաժշտությամբ և պարերով:
Նա պատմել է, որ ճանապարհին շատ ուկրաինացի փախստականների է տեսել։ «Հիշեցի իմ մանկությունը. այն ժամանակ պատերազմ էր, իսկ պատերազմից հետո բոլորիս համար դժվար էր։ Այժմ, կարծես, խաղաղ շրջան է, սակայն մարդիկ, ճանապարհներին նստած, գումար և ուտելիք են մուրում»,- պատմել է Գրիշա պապը։
Մանրամասները՝ lifenews-ի տեսանյութում: