|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մայիսի 2-ին միջադեպ է տեղի ունեցել Գորիսում: Ոստիկանությունից yerkir.am-ին հայտնեցին, որ Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել աջ աչքի վնասվածքով, կոպի պատռվածքով քաղաքացի: Պարզվել է, որ քաղաքացին վնասվածքը ստացել է նույն օրը Սդղի գյոլ կոչվող տարածքում՝ վիճաբանության ժամանակ: Դեպքի առթիվ կատարվում է հետաքննություն:
Նշենք, որ, NЕWS.am-ի տեղեկություններով, միջադեպի մասնակիցը Սյունիքի մարզպես Սուրիկ Խաչատրյանի որդին է եղել՝ Տիգրանը: Ըստ կայքի տվյալների՝ մայիսի 2-ի երեկոյան Տիգրան Խաչատրյանը մեքենա վարելիս վիճաբանել է զուգահեռ անցնող ավտոմեքենայի վարորդի հետ, ապա պայմանավորվել են հանդիպել Սդղի գյոլ կոչվող հատվածում: Երեկոյան երկու եղբայրներ, ովքեր Ավետիք Բուդաղյանի հետ բարեկամական կապեր ունեն եւ որոշակի խնդիրներ են ունեցել Սյունիքի մարզպետի հետ, գնացել են նշված տարածք, որտեղ էլ ծեծկռտուք է եղել: Նկատենք, որ Տիգրան Խաչատրյանը հաճախակի է հայտնվում իրավապահների ուշադրության կենտրոնում: