|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրում 2-րդ տեղում ընթացող «Շիրակ»-ը հյուրընկալվելիս ոչ-ոքի` 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը «Միկա»-ի հետ: Տանտերերի կազմում աչքի ընկան Գևորգ Կարապետյանն 53’ ու Վարդգես Սթումյանը 78’: Գյումրեցիների կազմում գոլերը հեղինակեցին Դրիսա Դիարասուբան 37’ և Դավիթ Մարիկյանը 54’:
Նույն հաշիվը գրանցվեց նաև զուգահեռաբար ընթացող «Արարատ»- «Բանանց» խաղում: 33-րդ րոպեին Ումարուն առաջ մղեց տանտերերին: 48-րդ րոպեին Պետրոս Ավետիսյանը հավասարեցրեց հաշիվը, իսկ 7 րոպե անց Վալտեր Պողոսյանը առաջ մղեց հյուրերին: 77-րդ րոպեին Դե լա Ֆուենտեն ձևակերպեց հանդիպման վերջնահաշիվը: