|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Նեպալում կործանարար երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը վերջին տվյալներով հասել է 6621-ի, իսկ վիրավորների թիվն ացել է 14 000-ի սահմանը:
BBC-ից Տեղեկանում ենք, որ տեղի ոստիկանության գլխավոր տեսուչի օգնական Խեմանտա Պալի խոսքով` այս թիվը կարող է աճել, քանի որ որոշ շրջաններում որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են: Նեպալի իշխանությունները զգուշացնում են, որ զոհերի թիվը կարող է հասնել 10 000-ի, քանի որ հազարավոր մարդիկ կան, որոնք դեռ «կորած» են համարվում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նեպալի իշխանությունները բացառել էին արդեն, որ կործանարար երկրաշարժի հետեւանքով փլատակների տակից այսուհետ հնարավոր է ողջ մնացած մարդ գտնել: