|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի ամբիոնի վարիչ Լևոն Սարգսյանը Yerkir.am-ի հետ զրուցում, խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիայի դիրքորոշման մասին, ասաց. «Թուրքիայի գործողություններն առանձնապես մեկնաբանելու կարիք չկա, Թուրքիան անում է ամեն ինչ, որպեսզի Ցեղասպանության ճանաչման գործընթացը կանգնեցնի կամ դանդաղեցնի, ուրիշ խնդիր չկա»:
Հարցին, թե արդյո՞ք Գերմանիայի Բունդեսթագը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, Սիրիայում նախկին դեսպանը դժվարացավ պատասխանել. «Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին դժվարանում եմ պատասխանել, չեմ կարող գուշակել»: