|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Տեղեկացրել էինք, որ Թուրքիայում Մայիսի 1-ի տոնակատարությունները մշտապես անցնում են լարված մթնոլորտում:
Ինչպես ամեն տարի, այնպես էլ այսօր թուրք ոստիկաններն անցել են ձերբակալությունների:
AA լրատվական գործակալությունը ձերբակալությունների ընթացքում լուսանկար է արել, որոնցից մեկը դարձել է օրվա կադրը:
Շենքի հետևում թաքնվելուց հետո մի շարք ցուցարարներ փորձել են գործողություն իրականացնել Թաքսիմի հրապարակում, սակայն հանդիպել են ոստիկանների դիմադրությանը: Ոստիկանները ցուցարարներից մեկին պառկեցրել են գետնին և փորձել ձեռնաշղթաներ հագցնել: Այդ ժամանակ ցուցարարին է մոտեցել փողոցային մի շուն ու կարծես պաշտպան կանգնել նրան: Ոստիկանը, սակայն, ոտքով հարվածել է շանն ու քշել նրան:


