|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միության անդամները, շարունակելով Հայոց ցեղասպանության մասին իրազեկել ժողովրդին, երեքշաբթի Անթիլիասի եւ Մար Մխայելի շրջաններում սկավառակներ են բաժանել անցորդներին. տեղեկացնում է Aztagdaily-ը:
Սկավառակներում զետեղվել են Հայոց ցեղասպանությանը նվիրված երգեր` հայ և օտարազգի հայտնի երգիչների կատարմամբ:
Քարոզչական այս աշխատանքի նպատակը Հայ Դատի աշխատանքը ներկայացնելն ու լիբանանցիներին Հայոց ցեղասպանության մասին իրազեկելն է: