|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, պատասխանելով Yerkir.am-ի այն հարցին, թե ինչպես է պատկերացնում Թուրքիային ներկայացվող պահանջատիրությունը, պատասխանեց. «Մենք պետք է կարողանանք մեր պահանջները մի քիչ ավելի պատճառաբանված ու փաստարկված, հիմնավոր ներկայացնել: Մենք, իհարկե, կարող ենք կուրծք ծեծել ու պահանջել, ինչը նույնպես կարևոր է, որովհետև հայրենասիրական ոգեղենությունը միշտ պետք է լինի, բայց երբ կոնկրետ թեմայի վերաբերյալ ես խոսում, պետք է կարողանաս ապահովել այդ գործընթացի առնվազն իրավաբանական կողմը»:
Այն հարցին, թե ի՞նչ պահանջներ կարող է ներկայացնել Հայաստանը, երբ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Այ, երբ որ Թուրքիան ճանաչի, մենք մեր մյուս պահանջների մասին կխոսենք: Ճանաչմանը հետևում են ավելի հստակ գործընթացներ` միջազգային պայմանագրերով, ՄԱԿ-ի կողմից հաստատված համապատասխան կոնվենցիաներով»:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ Հայաստանը Թուրքիային տարածքային պահանջ չի ներկայացնում, Հովհաննես Սահակյանը թողեց առանց մեկնաբանության: