|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ապրիլի 29-ին Մոսկվայում տեղի կունենա Տիգրան Համասյանի «Լույս ի լուսոյ» խորագիրը կրող համերգը, որը նվիրված է Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Համասյանը նշեց, որ նախաgծի շրջանակներում պատրաստվում են համերգով հանդես գալ նաև Թուրքիայի հայկական եկեղեցիներում, իսկ թե երբ և որ եկեղեցիներում` դեռ պարզ չէ.«Բանակցությունները դեռ շարունակվում են, միայն կարող եմ ասել, որ Ստամբուլի հայկական եկեղեցիներից մեկում հաստատ համերգ կունենանք»:
Հիշեցնենք, որ նախագիշը Համասյանը կյանքի է կոչում Երևանի պետական կամերային երգչախմբի (Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ) հետ համատեղ: Համերգի շրջանակներում նախատեսվում է 100 համերգ` աշխարհով մեկ: Համերգների մեկնարկը տրվել է Երևանում մարտի 24-ին` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Համերգային ծրագիրը ներառում է բացառապես հոգևոր երգեր: