|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրինա Ալեգրովան իր պաշտոնական կայքում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
«Ապրիլի 24-ը սարսափելի տարելից է: 100 տարի առաջ իրականացվել է Հայոց ցեղասպանությունը: Դա ХХ դարում զանգվածային ցեղասպանության առաջին փաստն էր: Ընդամենը երկու շաբաթում բազմաթիվ մարդիկ ոչնչացվել են ամենագազանաբարո, ամենաանմարդկային եղանակով: Պարզապես այն բանի համար, որ քրիստոնյա էին, որ համակրում էին Ռուսաստանին:
Հաճախ ինքներս մեզ հաշիվ չենք տալիս, թե այդ ամենը որքան մոտ է մեզ... Հայերին սպանողների հոգևոր ժառանգները օրերս Լիբիայում քրիստոնյա եթովպացիների են զանգվածային մահապատժի ենթարկել... Անմեղ մարդիկ են շարունակում մահանալ Դոնբասում:
Տեսնելով այս ամենը՝ մենք ուղղակի պարտավոր ենք հասկանալ՝ որքան կարևոր է հիշել մարդկության պատմության այդ դաժան էջերը: Հայերի ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրը ես ձեզ խնդրում եմ հարգանքի տուրք մատուցել նրանց լուսավոր հիշատակին և ազգային, կրոնական ու քաղաքական թշնամանքի բոլոր անմեղ զոհերի հիշատակին: Հիշենք», - ասում է Ալեգրովան: