|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Վարդան Հարությունյանը Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ նոր շքեղ առանձնատուն է կառուցում: Ըստ շրջանառվող լուրերի՝ Վարդան Հարությունյանն այս առանձնատունը կառուցում է «Գազպրոմ Արմենիայի» սեփականատեր ռուսական «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլերի համար: Ինչ արժողության առանձնատուն է կառուցվում, և իսկապես այն կառուցվու՞մ է Ալեքսեյ Միլլերի համար: «Ժողովուրդ»-ն այս հարցերի պատասխանը փորձեց ստանալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի մամլո խոսնակ Շուշան Սարդարյանից: Բայց վերջինս, ինչպես և սպասվում էր, հերքեց այդ լուրերը՝ ասելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։