|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Եթե Թուրքիան վավերացներ արձանագրությունները, ամեն ինչ այլ կերպ կլիներ։ Արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելը Թուրքիային ուղղված քաղաքական ուղերձ էր։ Մենք հետ չենք կանչել մեր ստորագրությունը։ Եթե Թուրքիան վավերացնի, մենք էլ կվավերացնենք»,- CNNturk-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահը նաեւ ընդգծել է, որ թուրքերի և հայերի՝ այս տարածաշրջանում հարևան լինելը հայերի ընտրությունը չէ:
Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ուղերձին՝ նշելով, որ այն միջազգային հանրությանն ուղղված հայտարարություն էր, նաեւ հույս է հայտնել, որ նախագահ Էրդողանն ապրիլի 24-ին «ավելի ուժեղ ելույթ» կունենա: