|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Պարտադիր չէ լինել միջազգային իրավաբան` հասկանալու համար, որ հայկական հարցը որակվում է Ցեղասպանություն: Ելույթ ունենալով «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» գլոբալ ֆորումում այսպիսի համոզմունք հայտնեց պատմաբան, Էդինբուրգի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Դոնալդ Բլոքսհամը:
«Ցեղասպանության պատմության մեջ սա լիարժեք ցեղասպանություն է. 1915 թվականի սպանվածների թիվը հստակ խոսում է այն մասին, որ դա ցեղասպանություն է: Տարօրինակ կլինի, եթե մեկն այլ բան մտածի»,- հայտարարեց նա:
Պատմաբանի խոսքով՝ 1916-1917 թվականներին Օսմանյան կայսրության կողմից այլ քրիստոնյաներ ևս ոչնչացվեցին, և կապակցված գործողություններ էին դրանք: