|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Գանձասար Կապան»-ի ղեկավարությունը որոշել է թիմից հեռացնել 27-ամյա ձախ եզրային պաշտպան Արտաշես Զաքարյանին: Պարզվել է, որ Արտաշես Զաքարյանը խաղադրույք է կատարել «Գանձասար Կապան»-ի մասնակցությամբ խաղում: Այդ մասին իմանալով` ակումբի ղեկավարությունը որոշել է Արտաշես Զաքարյանին անհապաղ հեռացնել թիմից. հայտնում է կապանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ «Գանձասար Կապան»-ի 3 համարն այս մրցաշրջանում մասնակցել է ընդամենը 4 հանդիպման: