|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը Ավստրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված հայտարարության վերաբերյալ
Հայաստանը ողջունում է Ավստրիայի Հանրապետության օրենսդիր բարձրագույն մարմնի՝ խորհրդարանի կողմից Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրագործված ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ընդունված հայտարարությունը:
Ավստրիայի խորհրդարանն ընդգծում է, որ ելնելով պատմական պատասխանատվությունից՝ Ավստրո-Հունգարական միապետությունը առաջին աշխարհամարտում դաշնակցում էր Օսմանյան կայսրության հետ, իր պարտականություն է համարում այս սարսափելի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչել ու դատապարտել։
Ավստրիայի խորհրդարանը իր հայտարարության մեջ շեշտում է, որ նույնպես և Թուրքիայի պարտականությունն է հայերի հանդեպ իրագործված հանցագործությունը որպես ցեղասպանություն ճանաչելը: Այս քայլով Ավստրիան կարևոր ներդրում կատարեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում։