|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովում ու ավագ դպրոցների դասագրքերի հրատարակում», «Ռազմագիտության կաբինետների վերականգնում» և «Հատուկ դպրոցների համար նախատեսված ծրագրերի, դասագրքերի, ձեռնարկների, ուսումնական այլ նյութերի մշակում, հրատարակում և ձեռքբերում» ծրագրերի գծով Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների օգտագործման ուղղությունները հաստատելու մասին նախագիծը:
Կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանն այսօր կառավարության նիստում նշեց, դրանցից մեկը տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովման ու ավագ դպրոցների դասագրքերի հրատարակման մասին ծրագիրն է, որի համար կտրամադրվի 965 մլն 503 հազար դրամ: Երկրորդ ծրագիրը ռազմագիտության կաբինետների վերականգնումն է, ինչի համար կնախատեսվի 15 մլն 304 հազար դրամ: Երրորդ ծրագիրը վերաբերում է հատուկ դպրոցների համար նախատեսված ծրագրերի, դասագրքերի, ձեռնարկների, ուսումնական այլ նյութերի մշակմանը, հրատարակմանը և ձեռքբերմանը, որի համար կհատկացվի 16 մլն դրամ: