|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ապրիլի 20-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Երևանի Ազատության պողոտայի թիվ 23 շենքի մոտից, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 1981 թ. ծնված Արա Ս.-ին:
Պարզվել է, որ նա նշված շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, ձեռքերով մի քանի անգամ հարվածել է 1993 թ. ծնված Արսեն Հ.-ի դեմքին` պատճառելով վնասվածքներ: Խուզարկությամբ Արա Ս.-ի բաճկոնի գրպանից հայտնաբերվել է կռփազենք: Արսեն Հ.-ն հրաժարվել է հաղորդում տալուց: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: