|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԼՂ հակամարտությունը շարունակում է ուղղակի սպառնալիք լինել Եվրոպական հարևանության քաղաքականության համար: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը Եվրամիության «Արևելյան գործընկերության» երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ. հայտնում է АПА-ն:
Նրա խոսքով՝ Վիլնյուսյան գագաթաժողովից հետո տեղի ունեցած իրադարձությունները բազմաթիվ մարտահրավերներ են ստեղծել «Արևելյան գործընկերության» ողջ տարածքում:
«Եկել է ժամանակը միասնական դիրքորոշում հայտնելու տարածաշրջանի բոլոր հակամարտությունների վերաբերյալ: Մենք ԵՄ-ից հստակ պատասխան ենք ակնկալում տարածաշրջանում առկա մարտահրավերների առնչությամբ՝ հաշվի առնելով Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հետ կապված նրա պարտականությունները»,- հայտարարել է նա:
Մամեդյարովը հավելել է, որ Ադրբեջանը բազմիցս խոսել է Խաղաղության մեծ համաձայնագրին ուղղված աշխատանքները սկսելու մասին: