|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«2004թ. Ձյուդոյի աշխարհի չեմպիոն, 2007թ.աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, 2007թ. Պանամերիկյան խաղերի հաղթող,2008թ.օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր,այժմ արդեն Ընդհանուր Մենամարտեր սպորտաձևի UFC-ի վարկածով աշխարհի չեմպիոն, անպարտելի Ռոնդա Ռոուզին ապրիլի 22-ին կժամանի Երևան : Ռոուզին ԱՄՆ-ում մարզվում է «Glendale Fighting Club»-ում` հայազգի մարզիչ Էդմոնդ Թարվերդյանի գլխավորությամբ, ուստի իր պարտքն է համարել հարգել Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը և ներկա գտնվել Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Այցի շրջանակներում աշխարհի ամենաուժեղ կինը կհանդիպի նաև հայ բռնցքամարտիկների հետ»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը: