|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքական գրեթե բոլոր կայքերն անդրադարձել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ապրիլի 24-ին Երևան այցին:
Մասնավորապես` Haberler կայքն այդ մասին գրել է. «Ռուսաստանը ապրիլի 24-ի հրավերների պատճառով մնացել է Անկարայի և Երևանի արանքում, սակայն ՌԴ նախագահը նախընտրել է Երևանը՝ մասնակցելու, ասյպես կոչված, ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին»:
Կայքը նշել է նաև, որ «Մոսկվան Չանաքքալեի միջոցառումներին ներկա գտնվելու համար կուղարկի իր 4-րդ քաղաքական դեմքին` խորհրդարանի նախագահ Սերգեյ Նարիշկինին»:
Բացի այդ` նշվում է, որ Պուտինը Երևանում հանդիպում կունենա Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, ով ևս նույն առիթով կլինի Երևանում: Կողմերը հանդիպման ընթացքում կխոսեն ուկրաինական ճգնաժամի, «Միստրալ» նավերի` Ռուսաստանի հանձնման և երկկողմ հարաբերությունների մասին:
Հիշեցնենք, որ այսօր պաշտոնապես հաստատվեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ապրիլի 24-ին կայցելի Երևան: