|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բրիտանական հայտնի Encyclopædia Britannica-ն «հայկական կոտորածներ» բառը փոխարինել է «Հայոց ցեղասպանություն» բառով. գրում է Horizonweekly-ն:
Հոդվածում հակիրճ ասվում է. «Հայոց ցեղասպանությունը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-18 թթ.) Օսմանյան կայսրության կողմից երիտթուրքական կառավարության՝ հայերի հանդեպ իրականացրած դաժան կամպանիա է: Հարյուրհազարավոր մարդկանց մահը գիտնականների եւ կառավարությունների միջև ինտենսիվ բանավեճի պատճառն է: Հայերը հայտնում են, որ այդ կամպանիան կանխամտածված փորձ է եղել՝ հայ ժողովրդին ոչնչացնելու ուղղությամբ, հետեւաբար` ցեղասպանության գործողություն: Թուրքիայի կառավարությունը դիմադրում է այն ցեղասպանություն անվանելու կոչերին` պնդելով, որ թեեւ տեղի են ունեցել դաժանություններ, չի եղել պաշտոնական քաղաքականություն, որպես խումբ, հայ ժողովրդին բնաջնջելու համար»: