|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Լիտվիայի մայրաքաղաք Վիլնյուսում` նախագահի նստավայրի մոտ, անհայտ տղամարդը՝ ճամպրուկը ձեռքին, սպառնում է պայթեցնել ինքն իրեն: Այդ մասին հայտնում է Delfi-ն՝ հղում անելով նախագահի մամուլի խոսնակին:
Նշվում է, որ նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն շենքում չէ: Տեղում աշխատում են ոստիկանները, հրշեջները եւ բժիշկները:
Տղամարդն առայժմ իր արարքի որեւէ պատճառ չի նշել: Նրա հետ բանակցություններ են վարվում: