|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան խաղում Երևանի «Միկա»-ն հյուրընկալվելիս 3:1 հաշվով առավելության հասավ գործող չեմպին «Բանանց»-ի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ փուլ: Արդեն առաջին րոպեին Պեդրո Լոպեսն առաջ մղեց տանտերերին: 23-րդ րոպեին Արտակ Գրիգորյանը հավասարեցրեց հաշիվը: 54-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանն առաջ մղեց հյուրերին, իսկ ավելացված ժամանակում Գևորգ Կարապետյանը, հաշիվը դարձնելով 1:3, եզրափակիչի ուղեգիր պարգևեց իր թիմին:
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Բանանց»-ը հաղթել էր 2:1 հաշվով:
«Միկա»-ն եզրափակիչում կհանդիպի «Ալաշկերտ»-«Փյունիկ» դիմակայության հաղթողի հետ, որը տեղի կունենա վաղը: