|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր Արգենտինայի նախագահ Քրիստինա Քիրշներն իր նստավայրում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ և իր համերաշխությունը հայտնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ. հայտնում է Prensaarmenia-ն:
Հանդիպմանը մասնակցել են Արգենտինայի արդարադատության և մարդու իրավունքների նախարար Խուլիո Ալաքը, Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս Քիսագ Մուրադյանը, Հարավային Ամերիկայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչ Բարթոլոմե Կեթչյանը, Արգենտինայի արդարադատության նախկին նախարար Դանիել Ստամբուլյանը և այլք: