|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վրացի շախմատիստ Գայոզ Նիգալիձեն հեռացվել է Դուբայում ընթացող շախմատային օփեն մրցաշարից:
Տիգրան Լ. Պետրոսյանի հետ պարտիայի ժամանակ վրացի շախմատիստը մի քանի անգամ գնացել է զուգարան: Պետրոսյանն այս մասին տեղյակ է պահել մրցաշարի կազմակերպիչներին, ովքեր գտել են շախմատիստի հեռախոսը, որի մեջ հատուկ շախմատային ծրագիր է եղել:
Վրացի շախմատիստն ընդունել է իր մեղքը, և այժմ նրան սպառնում է 3 տարվա որակազրկում:
