|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Միլիարդավոր հետեւորդներ ունեցող եկեղեցու առաջնորդի խոսքերը չեն կարող ուժեղ ազդեցություն չունենալ»,- Associated Press գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Հռոմի պապի կողմից Վատիկանում Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված պատարագին:
Սերժ Սարգսյանն իր երախտագիտություն է հայտնել Հռոմի պապին «իրերն իրենց անուններով կոչելու համար»:
Իսկ Իտալիայի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ նախագահը հայտարարել է, որ չճանաչված ցեղասպանությունը վտանգավոր է մարդկության ապագայի համար:
«Այնպիսի առաջնորդներ, ինչպիսին է Ֆրանցիսկոս պապը, որոնք ճանաչում են արժեքներն ու բարոյականությունն աշխարհաքաղաքական շահերից վեր են դասում, կարող են առանց ցեղասպանությունների աշխարհ ստեղծել»,- ընդգծել է Սարգսյանը: