|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ապրիլի 13-ին, ժամը 14.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում` «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սարալանջի պողոտայում՝ կամրջի մոտակայքում, բախվել են «Տոյոտա» մակնիշի 10 ՍL 015 և «Նիսսան» մակնիշի 15 ՕՏ 663 պետհամարանիշերով ավտոմեքենաները, վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրի կանաչապատ հատվածում:
«Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի Վարորդը` 1961 թ. ծնված Մ. Օ.-ը, հոսպիտալացվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: