|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊ վարչության, Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով Կոմիտասի պողոտայի թիվ 58 հասցեի մոտից՝ «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1962 թ. ծնված Բագրատ Մ.-ին և 1963 թ. ծնված Արտուշ Մ.-ին:
Բագրատ Մ.-ի գրպանից հայտնաբերվել է «Սուբոտեքս»-ի կես դեղահաբ՝ «Բ» գրառումով: Ըստ նրա հայտարարության՝ հայտնաբերվածը «Սուբոտեքս» թմրամիջոց է, որն իր հետ բերել է Ֆրանսիայից` անձնական օգտագործման համար: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: