|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր` Մարտակերտի Սուրբ Կարապետ Եկեղեցում մոմավառություն է անցկացվել` ի հիշատակ ապրիլի 7-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Լևոն Մուշեղի Միրզոյանի:
Քաղաքացիները մոմերով եկեղեցուց շարժվել են Լեւոն Միրզոյանի բնակարան՝ այդ կերպ հարգելով նրա հիշատակը:
Հիշեցնենք, որ Լևոնի 20-ը դեռ չէր բոլորել, նա պետք է զորացրվեր աշնանը:ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Լեւոն Միրզոյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։