|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանում հայ ուսանողները նախագահ Հասան Ռոհանիին բաց նամակ են հղել՝ հորդորելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, տեղեկացնում է «Երկրամասը»:
Նամակի հեղինակները հիշատակել են Անկարայի ապակառուցողական քաղաքականությունը տարածաշրջանում՝ նշելով, որ ժամանակակից Թուրքիան ոչ միայն ժխտում է Ցեղասպանության փաստը, այլեւ հովանավորում տարբեր ահաբեկչական խմբավորումների, որոնք տասնյակ անմեղ մարդկանց են սպանում Իրաքում եւ Սիրիայում:
Ուսանողները Ռոհանիին կոչ են արել ճանաչել Ցեղասպանությունը՝ այդկերպ նպաստելով մարդկության դեմ նմանատիպ հանցագործությունների կանխմանը ապագայում: