|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մոսկվայի կենտրոնում սպանված ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի ընկերուհին՝ Աննա Դուրիցկայան, ով սպանության պահին եղել է Նեմցովի կողքին, ունեցել է իր հետ երկու բջջային հեռախոս, որոնցից մեկը այնուհետև նետել է աղբարկղը: Այդ մասին գրում է Комсомольская правда-ն՝ հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրին հղումով:
Տեսախցիկները ֆիքսել են՝ ինչպես է Դուրիցկայան Նեմցովի հետ կատարված դեպքից հետո մոտեցել աղբարկղին և ինչ-որ բան նետել այնտեղ:
Հայտնաբերված հեռախոսը ուսումնասիրվել է: Պարզվել է, որ հեռախոսի մեջ տեղադրված է եղել ազդանշաններ տվող չիպ: Հետաքննության կարծիքով՝ սպանության կազմակերպիչները այդ հեռախոսի միջոցով են հետևել Դուրիցկայային և Նեմցովին: