|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը: Այս գիշեր ևս հայ–ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով եղել են կրակոցներ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ սահմանին վիճակը միջին լարվածության է եղել, կրակել են գյուղերի և դիրքերի ուղղությամբ:
«Կոնկրետ տարածք չկա, որի ուղղությամբ ավելի շատ են կրակել, սակայն սահմանի ամբողջ երկայնքով եղել են կրակոցներ: Զոհեր ու վիրավորներ չկան: Հակառակորդի կրակոցներին հաջորդել են մեր կողմի պատասխան կրակոցները»,- ասաց Հովհաննիսյանը: