|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն թուրքական Anadolu Ajansı ազգային լրատվական գործակալության հիմնադրման 95-ամյակի կապակցությամբ ելույթ է ունեցել:
Ըստ T24-ի՝ Դավութօղլուն գովասանքի խոսքեր է ասել` նշելով, որ այն «աշխարհի ամենահեղինակավոր լրատվական գործակալություններից մեկն է»:
«Սույն գործակալությունը վերջին տարիներին ավելի է հզորացրել լրատվական դաշտում իր գործունեությունը: Anadolu Ajansı-ն վերջին տարիներին ավելի արդյունավետ է դարձրել ներքին և միջազգային լուրերի ցանցը, լրատվական գործունեությունը հետաքրքիր դարձրել և հարստացրել: Ես լիովին համոզված եմ, որ մեր ազգային լրատվական գործակալությունն ավելի մեծ հաջողությունների է հասնելու»,- ասել է Թուրքիայի վարչապետը: