|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ժողովուրդը» գրում է «Իշխանությունները դեռևս չեն կողմնորոշվել, թե ով պետք է լինի Աբովյանի նոր քաղաքապետը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս պահին միակ թեկնածուն համարվում է «Քինգ դե լյուքս» ՍՊ ընկերության սեփականատեր, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանը՝ Պալաչը: Սակայն երեկվանից Աբովյանում սկսել էին շրջանառել ևս մեկ՝Կոտայքի նորանշանակ մարզպետ, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանի մտերիմներից մեկի անունը: Խոսքը նրա նախկին տեղակալ Անդրանիկ Պետրոսյանի մասին է:
Նա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին անդամ է և նախկին քաղաքապետ-նորանշանակ մարզպետի համար ցանկալի թեկնածու է: Արթուր Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երեկ ասաց, որ Աբովյտնի քաղաքապետի ընտրություններում ինքն իր թեկնածությունն առաջադրելու է ու վստահ է, որ հաղթելու է: Ի դեպ, Աբովյանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների օրը դեռ հայտնի չէ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։