|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Միջուկային խնդրի լուծումը գտնվել է. «Թվիթերի» իր էջում նման հայտարարությամբ է հանդես եկել ԻԻՀ արտգործնախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը:
«Որոշումը կայացվել է, մնում է անհապաղ սկսել համաձայնագրի շուրջ աշխատանքը»,- գրել է նախարարը:
Նշենք, որ նախօրեին ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի եւ Չինաստանի ներկայացուցիչները Լոզանում անցկացրել են Իրանի հետ միջուկային հիմնախնդրի շուրջ բանակցությունների վերջին փուլը: Իրանի եւ Եվրամիության վերջնական համատեղ հայտարարությունը սպասվում է առաջիկայում: