|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը Yerkir.am-ին տեղեկացրեց, որ, համաձայն օպերատիվ տվյալների, հարապետության որոշ շրջաններում կարկուտ է տեղացել: «Համաձայն մեր տեղեկությունների՝ այս պահի դրությամբ շարունակում է կարկուտ տեղալ Արտաշատում, Մերձավանում և Երևանի որոշ հատվածներում: Ես կարող եմ միայն ինֆորմացիա հաղորդել այն տարածքների մասին, որտեղ տեղակայված են մեր կայանները, մինչդեռ չեմ բացառում, որ հնարավոր է` կարկուտ է տեղացել նաև հանրապետության այլ հատվածներում»,- ասաց նա:
Նշենք, որ ԱԻՆ-ից տեղեկություն չտրամադրեցին այն վայրերի մասին, ուր կարկուտ է տեղացել: Գյուղատնտեսության նախարարությունն էլ քիչ անց տեղացած կարկուտի ազդեցության մասին հաղորդագրություն կտարածի: