|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երեկ երեկոյան ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող Հովսեփ Անդրեասյանը Արարատի մարզի Մխչյան գյուղից էր:
Yerkr.am-ի հետ զրույցում գյուղապետ Պողոսյանը հայտնեց, որ տղան երկու ամսից պետք է զորացրվեր: Հովսեփն ունի իրենից մեծ եղբայր եւ երկու քույր:
«Նորմալ ընտանիքի զավակ էր: Սոցիալական վիճակը միջինից էլ ցածր է: Մայրը գյուղական աշխատանքով է զբաղվում, հայրը՝ արտագնա աշխատանքով: Հիմա գյուղում է, նախատեսում էր, որ պետք է Ռուսաստան գնա»,- ասաց գյուղապետը:
Տղայի մարմինը դեռ գյուղ չեն բերել: