|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայում Բաքըրքոյի հայկական եկեղեցու պատին հայերին սպառնացող քառատող են գրել: Գրառման մեջ ասվում է. «Ինչ արժե ձեր բոլորի` հայ լինելը, եթե մեզնից մեկը Օգյուն Սամասթ է»:
Պոլսահայ լրագրող Արիս Նալջըն, ֆեյսբուքյան իր էջում դնելով այդ լուսանկարը, գրել է. «Մի կողմից Մելիհ Գյոքչեքին հայ անվանելու համար հային դատի են տալիս, մյուս կողմից` նորմալ ընդունում Բաքըրքոյի հայկական եկեղեցու պատին արված` հայերին սպառնացող գրառումը: Թուրքիայում՝ ճշմարտության՝ մեկ այլ «զուգահեռ պետություն»…»:
