|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության վաճառքի հարցը ավարտական փուլում է: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Հիշեցնենք, որ Որոտանը գնել է ամերիկյան «Կոնտուր Գլոբալ Հիդրոկասկադ» ընկերությունը և պետք է վճարի 180 մլն դոլար:
Երվանդ Զախարյանը նշեց, որ հայկական և ամերիկյան կողմերի մոտ կա ընդհանուր համաձայնություն, գործարքը ստորագրման փուլում է, բոլոր տեխնիկական հարցերը քննարկվել են, և հայկական կողմը սպասում է ամերիկյան ընկերության արձագանքին:
«Հենց ընկերությունն արձագանքի, արդեն կստորագրվի գործարքը: Ինձ թվում է` մեկ ամսվա մեջ արդեն վերջնական պատասխանը կլինի»,- ասաց նախարարը: