|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում երեկ կայացել է «Եվրատեսիլ-2015»-ի մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական հանդիպումը, որին ներկա են եղել մասնակից բոլոր 40 երկրների ներկայացուցիչները, այդ թվում` Հայաստանը:
«Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները հաստատել են Հայաստանի մասնակցությունը մրցույթին: Հայկական երգը կներկայանա նոր խորագրի ներքո` «Face The Shadow» (թարգմանաբար` «Առերեսվի՛ր ստվերին»): Այս փոփոխությունը միտված է երգի ենթատեքստում քաղաքական ցանկացած թեմայի շահարկումը ետ մղելուն, ինչպես նաեւ խաղաղության, սիրո եւ միասնության գաղափարը ուժեղացնելուն:
Հիշեցնոմ ենք, որ մրցույթն այս տարի կկայանա Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին` «Կառուցելով կամուրջներ» խորագրի ներքո: