|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մարտի 16-ին, ժամը 22.17-ին ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին` կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ-2106» մակնիշների ավտոմեքենաներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ միջպետական Մ-4 ավտոճանապարհի Աբովյան-Նոր Հաճն հատվածի 3-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 61 LO 624 և «Նիսսան» մակնիշի 34 LM 190 պետհամարանիշերով ավտոմեքենանները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1973 թ. ծնված Ա. Պ.-ը և ուղևոր` 1981 թ. ծնված Վ. Ա.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Աբովյան քաղաքի ԲԿ: Բժիշկները Ա. Պ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Վ. Ա.-ինը` կայուն ծանր: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել գազի արտահոսքը: